Ջորջ Քլունին սիրավեպ է սկսել Բրիտանիայի ամենասեքսուալ փաստաբանի հետ
Շշուկների համաձայն՝ հոլիվուդյան սրտակեր Ջորջ Քլունին նոր սիրավեպ ունի: Նրա սիրելին ոչ թե մոդել է կամ հեռուստաաստղ, այլ իրավաբանության ոլորտում հայտնի, գեղեցկուհի Ամալ Ալամուդդինը:
Ներկայումս Ամալը ներկայացնում է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերը: Բացի այդ, Your Barrister Boyfriend կայքը սևահեր գեղեցկուհուն ճանաչել է Բրիտանիայի ամենասեքսուալ փաստաբան:
Ջորջ Քլունիին այս գեղեցկուհու հետ վերջերս նկատել են Լոնդոնի շքեղ ռեստորաններից մեկում:
Ինչպես հայտնում է E! Online-ը, Ամալը մասնագիտացել է մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային և քրեական ոլորտներում: Նա ազատ խոսում է անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն:
Ինչպես հայտնի է, միաժամանակ քննարկվում է Քլունիի և 33-ամյա խորվաթ մոդել Մոնիկա Յակիսիչի հարաբերությունների վերականգնման մասին: