Բայդեն. «Պուտինն Ուկրաինայում երբեք հաղթանակ չի ունենա»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վճռականություն է հայտնել ռուսական ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու հարցում եւ ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք-երբեք» գերազանցություն չի ունենա այդ երկրում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«Ուկրաինայում երբեք-երբեք Պուտինը հաղթանակ չի ունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի հետ Սպիտակ տանը կայանալիք բանակցություններից առաջ։
«Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները եւ ամբողջ աշխարհի ժողովուրդները կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին, որը պաշտպանում է իր երկիրը»,- ընդգծել է Բայդենը։
Նա հիշեցրել է, որ ներկա պահին ԱՄՆ-ը արդեն միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային անվտանգության ապահովման ոլորտում օգնություն ցուցաբերելու համար։
«Եվ պաշտպանական բնույթի նոր մատակարարումները հենց այս պահին ուղարկվում են այնտեղ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգների մտցրած պատժամիջոցները «խափանում են Ռուսաստանի տնտեսությունը, եւ ռուբլին արդեն կորցրել է ինքնարժեքի կեսը»։