«Լինչի դատաստանը» որպես հանցագործության առանձին տեսակ է ճանաչվել ԱՄՆ-ում
ԱՄՆ Սենատը միաձայն կողմ է քվեարկել օրենքին, որը, այսպես կոչված, «Լինչի դատաստանը» կամ ինքնադատաստանը դարձնում է առանձին հանցագործություն, հայտնում է The Independent-ը։
Այժմ որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրի։
Ընդունված օրենքը կրում է տասնչորսամյա աֆրոամերիկացի Էմեթ Թիլի անունը, որը 1955թ․ Միսիսիպիում սպանվել է ռասիստների կողմից՝ ոտնձգությունների կեղծ մեղադրանքով:
«Լինչի դատաստանի» ենթարկելու համար առավելագույն պատիժն այժմ կկազմի մինչեւ 30 տարվա ազատազրկում, եթե ատելության հանցագործության հետ մեկտեղ ծանր մարմնական վնասվածքներ են եղել:
«Սա մեծ հաղթանակ է ժողովրդավարության համար»,- սոցիալական ցանցում գրել է կին կոնգրեսական Իլհան Օմարը: