Volkswagen AG-ի տնօրեն. Ուկրաինայի ձգձգվող պատերազմը կարող է «շատ ավելի վատ» անդրադառնալ տնտեսության վրա, քան համավարակը
Ուկրաինայի ձգձգվող պատերազմը կարող է «շատ ավելի վատ» անդրադառնալ տնտեսության վրա, քան համավարակը։ Այս մասին հայտարարել է Volkswagen AG-ի գործադիր տնօրեն Հերբերտ Դիսը, հաղորդում է Financial Times-ը:
Նրա խոսքով՝ համաշխարհային մատակարարման շղթաների խզումը «կարող է հանգեցնել գների հսկայական աճի, էներգիայի պակասի եւ ինֆլյացիայի»,- ասել է նա։ Դիսն ասել է, որ Եվրոպան բախվել է ինֆլյացիայի աճի սպառնալիքի՝ Ուկրաինայի ձգձգվող հակամարտության պատճառով։
Այս ամսվա սկզբին Volkswagen-ը ժամանակավոր դադարեցրել է իր բիզնեսը Ռուսաստանում, դադարեցրել է ավտոմեքենաների արտահանումն ու արտադրությունը Կալուգայի եւ Նիժնի Նովգորոդի իր գործարաններում: