Արևի օգնությամբ երաշտից փրկվելու միջոց է գտնվել
Աբդուլլահ թագավորի անվան գիտատեխնոլոգիական համալսարանի (Սաուդյան Արաբիա) եւ Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի (Չինաստան) մի խումբ գիտնականներ երաշտից փրկվելու անսովոր եւ էժան միջոց են գտել։ Հետազոտողները ստեղծել են մի համակարգ, որն արեւի էներգիայով է աշխատում եւ կարողանում է օդից ջուր ստանալ, գրում է Designboom-ը։
WEC2P կոչվող սարքը բաղկացած է արեւային մարտկոցներից եւ պարունակում է սորբենտ՝ օդից ջրային գոլորշին որսալու համար: Վահանակները սառչելուն զուգընթաց, համակարգը գոլորշիացումը վերածում է մաքուր հեղուկի, որը հարմար է բույսերը ջրելու համար․ որպես կանոն, գործընթացը տեղի է ունենում գիշերը կամ երեկոյան: Մասնագետների կարծիքով՝ նման սարքավորումը թանկ չէ եւ թույլ կտա ոչ միայն հաղթահարել ջրի պակասը, այլեւ բարձրացնել արեւային սարքերի արտադրողականությունը։
Հետազոտողների տվյալներով՝ երեք ամսվա փորձարկումների ընթացքում WEC2P համակարգը կարողացել է պանելների ջերմաստիճանն իջեցնել 17 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի, եւ էներգիայի արտադրությունն ավելացնել 9,9 տոկոսով։ Բացի այդ, սարքն ապացուցել է, որ արդյունավետ է գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար, եւ կարող է աշխատել ինքնուրույն՝ առանց հատուկ ենթակառուցվածք պահանջելու: