Մակրոնը հայտարարել է, որ Պուտինի հետ 48 ժամ հետո զրույց կունենա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում կրկին կխոսի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այսօր առավոտյան Գերմանիայի կանցլեր Շոլցն ու ես զրուցել ենք Պուտինի հետ։ Մենք նախատեսում ենք առաջիկա 48 ժամվա ընթացքում նրա հետ կրկին զրույց ունենալ»,- Վերսալում ԵՄ արտահերթ գագաթաժողովի բացման ժամանակ հայտնել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ մտադիր է Ուկրաինայում հրադադարի հասնել եւ այդ հակամարտությունից դուրս գալու հնարավորություններ գտնել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։