Գրայմսը հայտարարել է, որ ինքը և Իլոն Մասկը երկրորդ անգամ են ծնողներ դարձել
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը և նրա նախկին ընկերուհին՝ երգչուհի Գրայմսը, գաղտնի են պահել, որ ոչ միայն որդի ունեն, այլ նաև դուստր, հայտնում է Vanity Fair ամսագիրը։ Ինչպես նշել է արտիստը, նորածին դստեր անունը Exa Dark Sideræl է կամ պարզապես «Y»:
Գրայմսի խոսքով՝ երեխային փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել, ուստի ոչ ոք չգիտեր առաջիկա համալրման մասին։ Չնայած այն հանգամանքին, որ երգչուհին և միլիարդատերը այլևս միասին չեն, արտիստը կարծում է, որ իրենց հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել։
«Դե, ես նրան [Մասկին] ընկեր եմ համարում: Մենք հաճախ ենք տեսնում միմյանց, պարզապես մեր գործերն ունենք, չեմ կարծում, որ մարդիկ մեզ կհասկանան, բայց մենք պետք է ազատ լինենք»,- մեկնաբանել է Գրայմսը:
Բացի այդ, նա հավելել է, որ ինքը և Մասկը ծրագրել են երեք-չորս երեխա ունենալ։ Գրայմսն արդեն որդի ունի Մասկից՝ X Æ A-12 անունով։ Երգչուհին նրան ծննդաբերել է 2020 թվականին։