Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների պահանջները տարօրինակ են թվում․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ՝ ոչ բարեկամ երկրների կոչերն իրենց քաղաքացիներին՝ «ավելի տաք հագնվել», ինչպես նաև Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն այս իրավիճակի պատճառով տարօրինակ են թվում, հատկապես, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարում է իր բոլոր էներգետիկ պարտավորությունները:
«Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք անբարյացակամ քայլեր են անում մեր երկրի և տնտեսության նկատմամբ, ես և դուք լավ գիտենք, որ նրանք կոչ են անում իրենց քաղաքացիներին ձգել գոտիները, ավելի տաք հագնվել, և մատնանշում են մեր դեմ կիրառվող պատժամիջոցները, որպես իրավիճակի վատթարացման պատճառ: Ամեն ինչ շատ տարօրինակ է թվում, հատկապես, երբ մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները էներգամատակարարման ոլորտում»,- ասել է Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ
«Այս մասին մի քանի օր առաջ խոսեց փոխվարչապետ Նովակը: Ամեն ինչ իր ամղոջական ծավալով, այն ամենը, ինչ մենք պետք է մատակարարենք, մենք մատակարարում ենք մեր հիմնական սպառողներին թե՛ Եվրոպայում, թե՛ աշխարհի այլ տարածաշրջաններում»,- հավելել է ՌԴ նախագահը։