ԱՄՆ ազգային հետախուզությունը խոսել է Ուկրաինայում բիոլաբորատորիաների մասին
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը հայտարարել է, որ Ուկրաինայում բիոլաբորատորիաները ներգրավված են «կենսաբանական անվտանգության» ապահովման գործում, դրանց թիվը մոտ 12-ն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ուկրաինայում ավելի քան 12 կենսալաբորատորիաներ կան, որոնք զբաղվում են կենսաանվտանգության և հանրային առողջության արձագանքման հարցերով։ Կարծում եմ, որ ԱՄՆ կառավարությունը օգնություն է ցուցաբերում, կամ գոնե նախկինում օգնություն է ցուցաբերել կենսաանվտանգության համատեքստում»,- ասել է Հեյնսը: