Ինչու Քենդալ Ջեները դեռ զուգընկեր չունի
Քենդալ Ջեները միշտ եղել է ամենածածուկը Քարդաշյան ընտանիքում, նա երբեք չի ցուցադրել անձնական կյանքը։
Մոդելն արդեն 2 տարի է, ինչ ընկերոթյուն է անում բասկետբոլիստ Դեվիդ Բուքերի հետ, սակայն ինչպես երևում է` չի շտապում հարաբերությունները տեղափոխել հաջորդ փուլ։
Ինչպես հայտնում են աղբյուրները, «նրանց հարաբերություններն օր օրի ավելի է ամրապնդվում և մատանին չի հանդիսանում որպես առաջնահերթություն»,-գրում է E!NEWS-ը։
«Քենդալն ընդանրապես նման չէ այլ աղջիկներին, նրա համար ճոխ հարսանիքը, որի մասին մնացած բոլոր աղջիկները երազում են դեռ մանկուց, ոչինչ չի նշանակում և նա երջանիկ է այն հարաբերություններում, որն ունի այս պահին»,- հավելում է աղբյուրը։
Ավելի վաղ Բուքերը հարցազրույցում խոսել էր իր և Քենդալի հարաբերությունների մասին, պատմել, թե ինչ է զգում` հանդիպելով համաշխարհային աստղի հետ և ինչ դժվարություններ է դա իրենից ներկայացնում: «Ես չեմ կարող ասել, որ առհասարակ դա իրենից դժվարություն է ներկայացնում: Եթե անկեղծ, ես վայելում եմ կյանքը։ Ինձ դուր է գալիս ամեն բան: Ես սիրում եմ իմ ընտանիքը, մարդկանց, որոնք ինձ շրջապատում են և որոնք ինձնով ոգեշնչվում են»,- պատմել է բասկետբոլիստը։