Գերմանիայի կանցլերը մեկնում է Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 14-ին մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջեւ։
Բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարներն են, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացները։
Սա կլինի Շոլցի առաջին այցը Թուրքիա Գերմանիայի կանցլեր ընտրվելուց հետո։