Պուտինը խոսել է Իրանի եւ Վենեսուելայի հետ պայմանագրեր կնքելու ԱՄՆ-ի փորձերի մասին
ԱՄՆ-ն այժմ փորձում է էներգառեսուրսների շուրջ պայմանագրեր կնքել ինչպես Իրանի, այնպես էլ Վենեսուելայի հետ, որոնց դեմ ԱՄՆ-ն նախկինում անօրինական պատժամիջոցներ էր կիրառել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Փորձում են ամեն կերպ համաձայնության գալ այն երկրների հետ, որոնց դեմ ժամանակին անօրինական սահմանափակումներ էին սահմանել։ Պատրաստ են հաշտություն կնքել Իրանի հետ, անմիջապես ստորագրել բոլոր փաստաթղթերը։ Եվ նաեւ Վենեսուելայի հետ: Վենեսուելա են գնացել՝ նրանց հետ բանակցելու, բայց պետք չէր այդ անօրինական պատժամիջոցները սահմանել»,- ասել է Պուտինը։
Նա վստահություն է հայտնել, որ նույնը կլինի Ռուսաստանի դեպքում։
«Նույնը կլինի մեր երկրի հետ հարաբերություններում։ Եվ ես դրանում կասկած չունեմ»,- ասել է ՌԴ նախագահը։