Ռուսաստանը 2022թ․ մարտի 15-ից օգոստոսի 31-ը կարող է արգելել հացահատիկի արտահանումը
Ռուսաստանը 2022թ․ մարտի 15-ից օգոստոսի 31-ը կարող է արգելել հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ եւ շաքարի արտահանումը միության սահմաններից դուրս։
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է գյուղատնտեսական շուկայի աղբյուրը, որը ծանոթ է համապատասխան նյութերի պատրաստմանը, այս հարցը քննարկվել է հինգշաբթի օրը՝ մաքսային սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման ենթահանձնաժողովի նիստում։ Համապատասխան առաջարկությունները գյուղատնտեսության նախարարության կողմից են արվել։
Աղբյուրը նշել է, որ ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման ժամանակավոր արգելքը վերաբերում է ցորենին, մեսլինին, տարեկանին, գարիին եւ եգիպտացորենին։ Սակայն մատակարարումներ հնարավոր կլինեն նաեւ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից տրվող արտահանման արտոնագրերով:
Նրա խոսքով, ԵԱՏՄ հացահատիկի արտահանումն արգելելու առաջարկը հիմնավորվում է նրանով, որ միության երկրներն արդեն իսկ ձեռք են բերել բավարար ծավալներ իրենց ներքին շուկայի համար։ Ուստի նման արգելքը փաստացի բացառում է ռուսական հացահատիկի «հոսքերը» դեպի այլ երկրներ, կարծում է նա։
Շաքարի շուկայում արգելքը վերաբերում է ինչպես շաքարի, այնպես էլ շաքարի հումքի արտահանմանը երրորդ երկրներ։ Արտահանումը ԵԱՏՄ հնարավոր կլինի գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվությունների դեպքում.
Բացի այդ, նիստում քննարկվել է որոշ պարենային ապրանքների, այդ թվում՝ բանջարեղենի (կարտոֆիլ, սոխ, կաղամբ, գազար), կակաոյի, մրգային խյուսի, կրծքի կաթի փոխարինիչների արտադրության հիմքի, ինչպես նաեւ վաղ տարիքի երեխաների համար պատրաստի սննդի ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես զրոյացնելու հնարավորությունը։