ԱՄՆ-ն ամեն գնով փորձում է համաձայնության գալ Իրանի և Վելեսուելայի հետ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նկատել է ԱՄՆ-ի փորձերը բանակցելու Իրանի և Վենեսուելայի հետ, որոնց դեմ Վաշինգտոնը սահմանափակող միջոցներ է կիրառել, և վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի դեպքում «նույնը կլինի»։ Այս մասին նա ասել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, գրում է vedomosti.ru-ն:
«(ԱՄՆ) Նրանք արդեն ամեն գնով փորձում են համաձայնության գալ այն երկրների հետ, որոնց վերաբերյալ իրենք ժամանակին անօրինական սահմանափակումներ են մտցրել, և նրանք պատրաստ են հաշտություն կնքել Իրանի հետ, անհապաղ ստորագրել բոլոր փաստաթղթերը, և գնացել են Վենեսուելա՝ նրանց հետ բանակցելու։ Պետք չէր այդ ոչ լեգիտիմ պատժամիջոցները մտցնել։ Նույնը կլինի մեր երկրի հետ կապված, ես դրանում կասկած չունեմ»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: