Զելենսկին Ուկրաինայում Ռուսաստանի սեփականության հարկադիր առգրավման մասին օրենք է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից ընդունված «Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության եւ նրա շահառուների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավման հիմնական սկզբունքների մասին» օրենքը։
«Նշված օրենքը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, որպես Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծած պետության, սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավման իրավական հիմքը՝ սոցիալական անհրաժեշտության հիման վրա (ներառյալ այն դեպքերը, երբ դա պահանջվում է ռազմական անհրաժեշտությամբ)։
Օրենքի համաձայն՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության եւ նրա շահառուների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավումն իրականացվում է առանց դրանց արժեքի որեւէ փոխհատուցման՝ հաշվի առնելով լայնածավալ ագրեսիվ պատերազմը, որ Ռուսաստանի Դաշնությունը սանձազերծել է եւ վարում է Ուկրաինայի եւ ուկրաինացի ժողովրդի դեմ»,- ասվում է Գերագույն Ռադայի կայքում դրված հաղորդագրության մեջ։