Վիտալի Կլիչկո. Յուրաքանչյուր երկրորդ բնակիչ հեռացել է Կիևից
Այս պահի դրությամբ յուրաքանչյուր երկրորդ բնակիչ հեռացել է Կիեւից՝ անվտանգության խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Վերջին տվյալներով՝ յուրաքանչյուր երկրորդ կիեւցին այժմ լքել է Կիեւը։ Այստեղ այժմ 2 միլիոնից մի փոքր պակաս բնակիչ կա։ Այնուամենայնիվ, Կիեւն այժմ վերածվել է ամրոցի։ Ամեն փողոց, ամեն շենք, ամեն անցակետ ամրացվում է»,- նշել է նա։