Շոն Փենն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է լեհական կործանիչների մատակարարումը
Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Շոն Փենը հեռախոսով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ Անդրեյ Երմակի հետ քննարկել է երկիր լեհական կործանիչներ ուղարկելու հարցը։ Այդ մասին նա պատմել է Twitter-ի իր պաշտոնական էջում։
Փենը հայտնել է, որ ինքը քննարկել է լեհական МиГ-29-ի մատակարարման հարցը՝ կցելով լուսանկար, որում տեսակապով խոսում է Երմակովի հետ։
«Հենց նոր խոսել եմ նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի՝ Անդրեյ Երմակի հետ։ Մեր Սպիտակ տան եւ լեհական կառավարության միջեւ բյուրոկրատական շղթայում ծայրահեղ անհրաժեշտ իքնաթիռները մինչ այժմ Ուկրաինա չեն հասցվել»,- գրել է դերասանը։