Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է հարաբերությունները Փիթ Դևիդսոնի հետ
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Variety-ի համար եւ պատմել նոր իրապատում-շոուի մասին։ Դրանում կբացահայտեն նրա ու Փիթ Դեւիդսոնի հարաբերւթյունների պատմությունը։
«Իրականում ես չեմ խոսում նրա մասին։ Ինձ փորձել են ստիպել ինչ-որ բան պատմել, բայց ես դա ավելի ուշ կանեմ։ Իմ ընտանիքի անդամներն ու ընկերները միշտ հարցեր են տալիս։ Բոլորը շարունակում էին ինձ հարցնել, իսկ ես պատասխանում էի․ «Ինձ պարզապես հանգիստ թողեք եւ թույլ տվեք ապրել իմ կյանքով»»,- պատմել է աստղը։
Քիմի նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթն, ի դեպ, Variety-ի հաղորդմամբ՝ հայտնվել է շոուի առաջին մի քանի էպիզոդներում, որոնք նկարահանվել էին նախքան նրա ու Քիմի հրապարակային վեճը։
«Չեմ կարծում, թե երբեւէ իմ հեռուստաշոուում կքննադատեմ իմ երեխաների հորը։ Ես միշտ հարգանով եմ վերաբերվում ամենին, ինչ կտեսնեն երեխաները։ Խնդիրն այն է, որ մենք ատհավետ ընտանիք կմնանք։ Մենք միշտ կսիրենք ու կհարգենք միմյանց։ Եվ նույնիսկ եթե կան պահեր, եբթ կարող է թվալ, որ այդպես չէ, կան շատ պահեր, որոնք սուպերդրական են։ Ես, իսկապես, կրծում եմ, որ մարդկանց համար կարեւոր է տեսել, որ ամեն բան ոչ միշտ է իդեալական, բայց նրանք կարող են ավելի լավը դառնալ»,- խոստովանել է Քիմը։