Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպմանը հավատարմագրվել է մոտ 200 լրագրող
Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար հավատարմագրված լրագրողների երկար հերթ է գոյացել Անթալիայում, այն հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվելու են բանակցությունները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ չճշտված տվյալների՝ հավատարմագրվել է մոտ 200 լրագրող։
Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մեւլութ Չավուշօղլուի, Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի բանակցությունները նախատեսված են հինգշաբթի, Անթալիայում։ Սա ՌԴ եւ Ուկրաինայի արտգործնախարարների առաջին հանդիպումն է Ուկրաինայում մարտական գործողությունն սկսվելուց հետո։