Զելենսկին «բլեֆ» է համարում «միջուկային զենք կիրառելու Պուտինի սպառնալիքը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «բլեֆ» է համարել «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենք կիրառելու սպառնալիքը»։ Այս մասին նա ասել է Die Zeit գերմանական թերթի հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ միջուկային պատերազմի սպառնալիքը բլեֆ է։ Մի բան է մարդասպան լինել, մեկ այլ բան՝ ինքնասպանություն գործել»,- ասել ՝ Զելենսկին՝ նշելով, որ «Պուտինի միջուկային սպառնալիքը թուլության ցուցադրում է»։ «Դուք սպառնում եք միջուկային զենք կիրառել միայն այն ժամանակ, երբ էլ ոչ մի բան չի աշխատում»,- ասել է Զելենսկին։ «Միջուկային զենքի յուրաքանչյուր կիրառում նշանակում է վերջ ոչ միայն բոլոր կողմերի, այլեւ նրա համար, ով այն կիրառում է», տեղեկացրել է УНИАН-ը։
Նշենք, որ փետրվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր հատուկ մարտական պատրաստվածության վիճակի բերել զսպման ուժերը։