Փլատակների տակ մարդիկ, երեխաներ են. Զելենսկին տեսանյութ է հրապարակել Մարիուպոլի ծննդատնից
Մարիուպոլ. ռուսական զորքերի ուղիղ հարվածը ծննդատանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հրապարակելով տեսանյութ Մարիուպոլից:
Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, նշել է. «Փլատակների տակ մարդիկ, երեխաներ են: Դաժանություն: Դեռ որքա՞ն աշխարհը կլինի ահաբեկչությունն անտեսող հանցակից:
Փակի՛ր երկինքը հենց հիմա։ Դադարեցրեք սպանությունները։ Դուք ուժ ունեք, բայց, կարծես, կորցնում եք մարդկությունը»:
Տեսանյութը՝ այստեղ: