Կառավարության նիստը (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 10-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 29-ը չի զեկուցվում, եւս 1 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
- «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
- Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակները հաստատելու մասին եւ այլ հարցեր: