ՌԴ ՊՆ. Ուկրաինացի ազգայնականները հարված են հասցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ի էլեկտրամատակարարումն ապահովող օբյեկտներին
Ուկրաինացի ազգայնականները ծայրահեղ վտանգավոր սադրանք են կատարել՝ նրանք հարված են հասցրել Չեռնոբիլի ատոմակայանի էլեկտրամատակարարումն ապահովող օբյեկտներին, սակայն ռուս մասնագետները օպերատիվ միջոցներ են ձեռնարկել՝ էներգիայի պահեստային դիզել-գեներատային աղբյուրներին անցնելու համար, չորեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է պատքարտուղար, ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Նիկոլայ Պանկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ ուկրաինացի ազգայնականները դիմել են հերթական սադրանքի՝ ծայրահեղ վտանգավոր սադրանքի։ «Նրանք հարված են հասցրել ենթակայանին եւ էլեկտրահաղորդման գծերին, որոնք սնուցում են Չեռնոբիլի ատոմակայանը։ Ռուս մասնագետները էներգիայի դիզել-գեներատորային աղբյուրների անցնելու օպերատիվ միջոցներ են ձեռնարկել»,- ասել է Պանկովը։
«Ներկայումս ուկրաինական կողմը ամեն կերպ խուսափում է ցանկացած վերանորոգման եւ վերականգնման աշխատանքների կազմակերպումից։ Մեր կարծիքով, սա եւս մեկ անգամ հաստատում է ազգայնականների գործողությունների բացարձակ նպատաուղղված եւ սադրիչ բնույթը»,- հավելել է Պանկովը։
Ըստ ՌԴ էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինի՝ «շատ կարեւոր է նշել, որ այս պահին բելառուսական կողմը լուծել է Բելառուսի էներգահամակարգից մշտական սխեմայով էներգամատակարարումը վերականգնելու հարցը»։