«Ազիմուտ» ավիաընկերությունը Երևանից և Ստամբուլից լրացուցիչ չվերթներ կիրականացնի դեպի Սոչի և Միներալնիե Վոդի
«Ազիմուտ» ավիաընկերությունը մարտի 10-13-ը Երևանից և Ստամբուլից լրացուցիչ չվերթներ կիրականացնի դեպի Սոչի եւ Միներալնիե Վոդի։
Նշված օրերին չվերթները կիրականացվեն ամեն օր ինչպես դեպի Սոչի,այնպես էլ դեպի Միներալնիե Վոդի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսավիացիան» ավիաընկերություններին խորհուրդ էր տվել օտարերկրյա հաշվառմամբ օդանավերով մարտի 6-ի կեսգիշերից դադարեցնել դեպի արտերկիր, իսկ մարտի 8-ից՝ արտերկրից թռիչքները: «Ռոսավիացիան» ՌԴ քաղաքացիներին խորհուրդ էր տվել երրորդ երկրներ թռիչքների համար օգտագործել օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն թռիչքները (որոնք չեն սահմանափակում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը), իսկ ՌԴ խորհուրդ էր տրվում վերադառնալ ռուսական կամ արտասահմանյան ընկերությունների թռիչքներով, օրինակ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, Սերբիայի տարածքով։