Կորոնավիրուսը շարունակում է զարգանալ. ԱՀԿ ղեկավար
Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հեռու է ավարտից: Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտից, և այն ոչ մի տեղ չի վերանա, քանի դեռ չի ավարտվել ամենուր՛՛:
Վիրուսը, ըստ Գեբրեյեսուսի, ՛՛շարունակում է զարգանալ՛՛: