Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներին և աշխատակազմի կանանց 70 000 դրամի չափով պարգևատրում
ԱԺ նախագահը կարգադրություն է տվել Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներին և աշխատակազմի կանանց 70 000 հազար դրամի չափով պարգևատրելում մասին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ Աշխատակազմի կանանց պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,– ասվում է որոշման մեջ, որը ստորագրել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: