Ինչո՞ւ են նվազելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատողների աշխատավարձերը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավարությունն օրերս վերանայել է բուժանձնակազմի հետ պայմանագրերը, համաձայն որոնց՝ ապրիլից աշխատավարձերը նվազելու են։ Աշխատակազմում ենթադրում են, թե հնարավոր է ապրիլից վերադառնում են նախկին ռեժիմին։
Ինչպես հայտնի է, մոտ 2 տարի է՝ այստեղ իրականացվում է միայն COVID-19-ի բուժում։ Սակայն հիվանդանոցի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ բացառում է, թե համավարակի այս պայմաններում ապրիլից վերադառնան սովորական բուժհաստատության ռեժիմին: Այդ դեպքում աշխատավարձերն ինչո՞ւ են նվազելու․ հարցին նա չի պատասխանել՝ ասելով, թե դա իր իրավասության ներքո չէ։ Իսկ տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: