Շանթ Խաչատրյանը տուշեով հաղթեց և 3-րդ մեդալը բերեց ՀՀ հավաքականին. ըմբշամարտի Մ 23 ԵԱ
Պլովդիվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում տուշեով հաղթեց հունգարացի մրցակցին և 3-րդ մեդալը բերեց ՀՀ հավաքականին:
Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել Տիգրան Մինասյանն ու Սահակ Հովհաննիսյանը: