Թուրք պաշտոնյա․ Թուրքիան Արևմուտքի պատժամիջոցների պատճառով նավթի գների հետագա աճ է սպասում
Թուրքիան սպասում է, որ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների տնտեսական պատժամիջոցների պատճառով նավթի համաշխարհային գները կշարունակեն աճել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է երկրի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Այո։ Սա պարզ մաթեմատիկա է՝ եթե առաջարկը կրճատվում է, գները բարձրանում են»,- Հյուսթոնում ընթացող CERAWeek միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում ասել է Բայրաքթարը՝ պատասխանելով Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների լույսի ներքո «սև ոսկու» գների հետագա աճի հնարավորության մասին հարցին։