Victoria’s Secret-ը դադարեցրել է Ռուսաստանում խանութների աշխատանքը
Victoria’s Secret ներքնազգեստի բրենդը դադարեցրել է Ռուսաստանում ինտերնետ-խանութի և մանրածախ առևտրի կետերի աշխատանքը, հայտնել է ընկերությունը:
«2022 թվականի մարտի 9-ի 15.30-ից մենք ժամանակավորապես դադարեցնում ենք ինտերնետ-խանութի աշխատանքը, իսկ Victoria’s Secret- ի բոլոր մանրածախ խանութների աշխատանքը՝ 22.00-ից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հստակեցրել է, որ մինչև մարտի 9-ը ներառյալ ձևակերպված պատվերները կառաքվեն: