«Փլատակների տակ երեխաներ են, դեռ որքա՞ն աշխարհը կլինի ահաբեկչությունն անտեսող հանցակից». Զելենսկին տեսանյութ է հրապարակել Մարիուպոլի ծննդատնից
Տեսանյութեր«Մարիուպոլ. Ռուսական զորքերի ուղիղ հարվածը ծննդատանը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հրապարակելով տեսանյութ Մարիուպոլից:
«Փլատակների տակ մարդիկ, երեխաներ են: Դաժանություն: Դեռ որքա՞ն աշխարհը կլինի ահաբեկչությունն անտեսող հանցակից:
Փակի՛ր երկինքը հենց հիմա։ Դադարեցրեք սպանությունները։ Դուք ուժ ունեք, բայց, կարծես, կորցնում եք մարդկությունը»,- գրել է Զելենսկին: