Լևանդովսկին գլխավորել է ՉԼ ընթացիկ խաղարկության ռմբարկուների ցանկը
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գլխավորել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ռմբարկուների ցանկը:
Լեհ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում, որում «Բավարիան» 7-1 հաշվով հաղթանակ է տարել: Լևանդովսկին ընթացիկ առաջնությունում 12 գոլի հեղինակ է դարձել 8 խաղում: Նա ռմբարկուների ցանկում գերազանցել է «Այաքսի» հարձակվող Սեբաստյան Ալերին (11 գոլ): Երրորդ տեղում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն է (8 գոլ):
Լևանդովսկին 23-րդ րոպեին արդեն 3 գոլի հեղինակ էր դարձել: Այս կերպ նա դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենավաղ հեթ-տրիկի հեղինակը՝ գերազանցելով «Միլանի» հարձակվող Մարկո Սիմոնեի ռեկորդը, ով 1996 թվականին «Ռուսենբորգի» դեմ խաղում երեք գոլ էր խփել առաջին 24 րոպեի ընթացքում: