Տիգրան Մինասյանը և Սահակ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի Մ 23 ԵԱ
Պլովդիվում ընթացող ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում այսօր մրցապայքարը շարունակում են հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մի քանի քաշային կարգերում արդեն հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի են, նրանց թվում նաև 2 հայ ըմբիշ կա:
60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել բրոնզե մեդալների համար պայքարում: Ավելի ուշ բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: