Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է Իտալիայում դեսպանատան տարածքում ահաբեկչության մասին (տեսանյութ)
ՏեսանյութերԻտալիայում Բելառուսի դեսպանատան վրա ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է BelTA-ն՝ հղում անելով ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Գերատեսչությունը պնդում է, որ մարտի 9-ին ժամը 04:00-ի սահմաններում անհայտ դիմակավորված անձինք մոտեցել են դեսպանատան շենքին, վառել «չպարզված առարկաներ», դրանք նետել դիվանագիտական ներկայացուցչության տարածք ու անհետացել։
Նետված առարկաներից մեկը պայթել է գազատարի մոտ, մյուսը չի պայթել։ Զննությամբ պարզվել է, որ դա ինքնաշեն պայթուցիկ սարք է՝ լցոնված վառոդով։
Պայթյունի հետևանքով հյուպատոսական տարածքներում կոտրվել են ապակիներ, դեֆորմացվել են մետաղական նստարանը, մետաղյա պահարանը և առանձին բետոնե սալիկներ։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։
«Դեպքի վայր ժամանած իտալացի իրավապահները տեղի ունեցածը նախապես որակել են որպես ահաբեկչություն»,- հավելել են ԱԳՆ-ից։