Պուտինը հանձնարարել է պատժել Ուկրաինա ժամկետային զինծառայողներին ուղարկելու մեղավորներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է գլխավոր զինվորական դատախազություն ուղարկել նյութեր՝ այն պաշտոնատար անձանց գործողությունների իրավական գնահատման եւ պատժի համար, որոնք պատասխանատու են Ուկրաինա ժամկետային ծառայության զինվորների ուղարկումն արգելելու մասին իր ցուցումը չկատարելու համար: Այս մասին հայտնել Է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա պատմել է, որ հատուկ գործողության մեկնարկից առաջ զինված ուժերի ստորաբաժանումների բոլոր հրամանատարներին փոխանցել են Պուտինի հրահանգը կտրականապես բացառել ժամկետային զինծառայողների ներգրավումը Ուկրաինայի տարածքում ցանկացած խնդիրների կատարման համար: «Նախագահ Պուտինին զեկուցվել է այդ հրահանգի կատարման մասին», — հավելել է Պեսկովը:
Սակայն, երբ հայտնի է դարձել Ուկրաինայում ռուս ժամկետային զինծառայողների ներկայության մասին, Պուտինը հանձնարարել է համապատասխան նյութերն ուղարկել դատախազություն՝ գործողությունների ստուգման, իրավական գնահատման եւ մեղավորներին պատժելու համար, եզրափակել է նախագահի մամուլի քարտուղարը: