Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար շփումները «ինտենսիվ» է համարում
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի հետ միջպետական հարաբերություններ հաստատելու համար շփումները «ինտենսիվ» է համարում։ APA-ն տեղեկացնում է, որ այդ մասին ասվում է Ադրբեջանի կառավարության տարեկան զեկույցում։
«2021թ․ ընթացքում շարունակվել են ինտենսիվ շփումները տարածաշրջանային եւ միջտարածաշրջանային գործընկեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ միջպետական հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության, զարգացման եւ առաջընթացի հաստատման համար՝ հիմնված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջազգային սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանությունը հարգելու փոխադարձ ճանաչման հիման վրա»,- մեջբերում է լրատվամիջոցը զեկույցը։