ՌԴ ԱԳՆ. Ուկրաինան և ԱՄՆ-ն խախտել են կենսաբանական զենքի արգելման մասին կոնվենցիան
Ուկրաինայում կենսաբանական ծրագրերի խաղաղ կիրառման մասին խոսք չի եղել, դրանց աջակցել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ամերիկացի մասնագետներն Ուկրաինայում պարբերաբար հրահանգներ են արձակել կենսածրագրերի վերաբերյալ համապատասխան մշակումներ կատարելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք գտել ենք ձեր (ԱՄՆ-ի) մշակումները, ձեր կենսաբանական նյութերը, որոնք մշակվել են առաջին հերթին ռազմական նպատակներով»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ամերիկացի մասնագետները պարբերաբար ցուցումներ են տվել ուկրաինական կողմին, թե ինչպես եւ ինչ նպատակով իրականացնել համապատասխան մշակումներ։