Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» 286 մարդ կա։
АПА-ի հաղորդմամբ՝ այդ անձանց անունները տարբեր ժամանակներում ներառվել են «Ադրբեջանի Հանրապետության սահմանն ապօրինի հատած օտարերկրյա քաղաքացիների ցուցակում»։ Անցյալ տարի ներառվել է 30 անուն։ Այդ բոլոր անձանց մուտքն Ադրբեջան արգելված է։
Հիշեցնենք, որ ցուցակը նվիրված է Արցախ այցելող անձանց։