ԱՄՆ-ի իշխանությունները խորհուրդ են տալիս Ուկրաինա մեկնելուց առաջ կտակ գրել եւ ԴՆԹ նմուշ հանձնել
ԱՄՆ պետդեպարտամենտը երեքշաբթի ամերկիկացիներին, որոնք, այդ երկիր չայցելելու կոչին հակառակ, նախատեսում են Ուկրաինա մեկնել, խորհուրդ է տվել ԴՆԹ նմուշներ հանձնել, կտակ գրել, ինչպես նաեւ մերձավորների հետ քննարկել երեխաների հնարավոր խնամքի հետ կապված հարցերը։
«Մի մեկնեք Ուկրաինա հակամարտության եւ կորոնավիրուսի պատճառով։ Ուկրաինայում [գտնվող] ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ դուրս գան այնտեղից, եթե դա անվտանգ է՝ օգտագործելով ցանկացած կոմերցիոն կամ մասնավոր այլ վերգետնյա տրանսպորտ»,- նշվել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում։
Դրանում նաեւ նշվել է, որ Ուկրաինա այցելել ցանկացողները, հակառակ դա չանելու խորհուրդներին, պետք է մի շարք քայլեր կատարեն, այդ թվում՝ կտակ կազմեն, մերձավորների հետ քննարկեն երեխաների խնամքի պլանները, ընտանի կենդանիների խնամքը, գույքի եւ ակտիվների հետ վարվելու կարգը, ինչպես նաեւ ազգականներին փոխանցեն կարեւոր փաստաթղթերը եւ անձնական տվյալները։ Այդ քաղաքացիներին առաջարկվել է հանձնել ԴՆԹ նմուշներ իրենց սպասարկող բժշկական կազմակերպություններում, այն դեպքերի համար, երբ ընտանիքին անհրաժեշտ կլինի ունենալ դրանք։ Բացի այդ, Ուկրաինա մեկնող ամերիկացիներին խորհուրդ է տրվել կազմել անվտանգության սեփական պլան կան խորհրդակցել հարցով զբաղվող համապատասխան կազմակերպության հետ։