Ադրիանո Չելենտանոյի դուստրը հոր մասին. Նման էգոցենտրիկ մարդիկ ընդհանրապես չպետք է ծնող դառնան
Այն, որ Ադրիանո Չելենտանոյին սիրում և ճանաչում են բոլորը, դա փաստ է: Բայց չէ որ արդեն վաղուց հայտնի փաստ է նաև, որ պարտադիր չէ, դերասանը նույնը լինի էկրանին և իրական կյանքում:
Ադրիանո Չելենտանոն և իր կինը՝ ևս դերասանուհի Կլաուդիա Մորին ամուսնացած են երկար տարիներ: Նրանք ունեն երեք զավակ՝ երկու դուստր և մեկ որդի:
Երեխաներց կրտսերը՝ Ռոզալինդը, լրատվամիջոներից մեկին տված հարցազրույցում անկեղծացել է, որ միշտ էլ զգացել է ծնողների կարիքը և բացակայությունը, թեև նրանք եղել են իր կողքին ֆիզիկապես:
Նա շեշտել է, որ ֆիզիկապես, բայց ոչ հոգեպես:
«Ես չեմ կարող ասել, որ թե հայրս թե մայրս հոգատար ծնողներ չէին, բայց մի տեսակ միշտ սառնություն եմ զգացել, և կարծում եմ, եղբայրս ու քույրս էլ նույն զգացողություններն ունեն, չեմ կարող ասել, որ հայրս օրինակելի ծնող է եղել, ով բոլոր ուիքենդները երեխաներին հեծանիվ քշելով կամ այլ կերպ այդ ամենը կազմակերպելով է անցկացրել: Դերասանները էգոցենտրիկ մարդիկ են: Եվ դա բնական է: Նման մարդիկ ընդհանրապես չպետք է ծնող դառնան, կարծում եմ»,- անկեղծացել է նա:
Մոր մասին ևս աղջիկը փաղաքշանքով չի խոսել՝ նշելով, որ մայրը շատ խիստ է եղել դաստիարակության հարցում, որոշ առումներով՝ անգամ պիդանտիկ: Նա հաճախ էր պատժում երեխաներին՝ նաև հարվածում:
«Չեմ հիշում դեպք, որ մայրս կամ առավել ևս հայրս մեզ փաղաքշական խոսքերով դիմեին, կամ առավոտյան գայիին ճակատդ համբուրելով արթնացնեին»,- ասել է Ռոզալինդը: Նա նշել է, որ թե մորը, թե հորը, նրանք շատ հազվադեպ էին տեսնում, հիմնականում նրանց մասին հոգ էին տանում դայակները:
Նշենք, որ Ռոզալինդա Չելենտանոն սեռական և սիրային հարաբերություններում նախընտրում է կանանց:
Մեկ այլ հարցազրույցում՝ խոսելիս իր սիրային նախընտրությունների մասին, Ռոզալինդը նշել է, որ սա ևս որոշակի սառնություն է մտցրել նրա և ծնողների հարաբերությունների մեջ: