МАС, Jo Malone, Kilian, Clinique․ կոսմետիկայի ապրանքանիշերը հայտնել են Ռուսաստանից հեռանալու մասին
Կոսմետիկա արտադրող Estee Lauder ամերիկյան ընկերությունն ամբողջությամբ ընդհատել է աշխատանքը Ռուսաստանում։ Դա նշանակում է, որ ցուցափեղկերից կանհետանան այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Clinique, МАС, Bobbi Brown, Michael Kors, Tom Ford Beauty, Kilian, DKNY, Jo Malone, La Mer,Dr. Jart+, The Ordinary, Le Labo եւ այլն։
«Մենք որոշում ենք կայացրել Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում կոմե8ցիոն գործունեության դադարեցման, այդ թվում մեր ապրանքանիշերի բոլոր խանութների եւ առեւտրի կետերի փակման, մեր ռեթեյլերներից Ռուսաստան առաքումների դադարեցան մասին»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։
Բոլոր ռուս աշխատակիցները նյութական փոխհատուցում եւ աջակցություն կստանան։