«Модный приговор» հաղորդման վարող Ալեքսանդր Վասիլեւը հայտնել է, որ նկարահանումներն ընդհատվել են խանութների փակման պատճառով
Նորաձեւության պատմաբան, «Модный приговор» հաղորդման վարող Ալեքսանդր Վասիլեւը հայտարարել է, որ հաղորդման արտադրությունը ոչ թե դադարեցվել է, այլ ընդհատվել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Պատճառը Ռուսաստանում արտասահմանյան ապրանքանիշերի խանութների փակումն է։
«Հնարավոր չէ հագուստ ընտրել հերոսուհիների համար․ չկան համապատասխան չափսեր, գույներ եւ իհարկե ձեւվածքներ»,- պարզաբանել է հաղորդավարը։ Նա հավելել է, որ այժմ «արեւմտյան հռետորաբանությունը» Ռուսաստանում անտեղին կլինի․ հազիվ թե կստացվի խոսել ֆրանսիական, իտալական, սկանդինավյան ոճերի մասին, մարդկանց հայտնել փարիզյան ու նյույորքյան ցուցադրությունների լուրերը։
Վասիլեւի խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե ռուսական «Առաջին ալիքի» եթերում երբ կբացվեն ժամանցային հաղորդումները, քանի որ հիմա հեռուստադիտողին «ավելի հետաքրքիր է նորություններ դիտել»։