ԱՄՆ-ը մերժել է Կիևին ռազմական ինքնաթիռներ տրամադրելու Լեհաստանի առաջարկը
Միացյալ Նահանգները մերժել է Կիեւին ԱՄՆ-ի միջոցով խորհրդային արտադրության ինքնաթիռներ հանձնելու Լեհաստանի առաջարկը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«Լեհաստանի առաջարկը մեզ անիրականանալի է թվում»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քերբին։
Ինչպես նշվել է Քերբիի հայտարարությունում, ԱՄՆ-ի կառավարության տրամադրության տակ գտնվող կործանիչները Գերմանիայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմակայաններից Ուկրաինա (որտեղ Ռուսաստանը մարտական գործողություններ է վարում) ուղարկելու հեռանկարը ողջ դաշինքի լուրջ մտահոգությունն է առաջացնում։
«Այդ քայլի հիմնավորվածությունը մեզ ակնհայտ չի թվում»,- ընդգծվել է հայտարարությունում։
«Մենք շարունակում ենք այս հարցով խորհրդակցությունները Լեհաստանի եւ ՆԱՏՕ-ի գծով մեր մյուս դաշնակիցների հետ»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Նա նաեւ ընդգծել է, որ Լեհաստանին պատկանող ինքնաթիռներն Ուկրաինային հանձնելու որոշումը վերջին հաշվով լեհական կառավարության որոշելու հարցն է։