Հարավային Կորեայում երկրի նախագահ են ընտրում
Կորեայի Հանրապետությունում չորեքշաբթի մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Հիմնական պայքարն ընթանում է կառավարող «Տոբուրո» Լիբերալ դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) թեկնածու Լի Չժե Մյոնի եւ ամենամեծ ընդդիմադիր պահպանողական «Քաղաքացիական ուժ» (ՔՈւ) կուսակցության ներկայացուցիչ Յուն Սոկ Յոլի միջեւ։
Համաձայն հանրային կարծիքի բազմաթիվ հարցումների տվյալների՝ երկու քաղաքական գործիչներն էլ հաղթանակի հավասար հնարավորություններ ունեն. նրանք ստացել են հարցվողների ձայների 40-ական տոկոսը։ Նախընտրական արշավի մյուս մասնակիցները 10 տոկոսից ցածր վարկանիշ ունեն եւ ակնհայտ աութսայդերներ են։