Վիկտորիա Բեքհեմը Նաոմի Քեմփբելին անվանել է «մեծածավալ կով»
Նաոմի Քեմփբելի հետ ավելի լավ է չվիճել, եթե մոդելին որևէ բան, կամ որևէ մեկը դուր չի գալիս, նա միանգամից ասում է այդ մասին:
2000 թ. հեռուստանախագծերից մեկում Քեմփբելը զարմանք էր հայտնել, թե ինչու են Վիկտորիա Բեքհեմին անվանում Posh (Շքեղ):
Ի պատասխան դրան` Վիկտորիան Քեմփբելին անվանել է «մեծածավալ կով»:
Դեպքից հետո Նաոմի-Վիկտորիա հարաբերությունները լարվեցին:
Վերջերս Նաոմի Քեմփբելը Վիկտորիա Բեքհեմին մեղադրեց ռասիզմի մեջ. ըստ սևամորթ մոդելի` Բեքհեմի ցուցադրություններում երբեք ներգրավված չեն լինում սևամորթ մոդելներ: