Ռումինիան կչեղարկի կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները
Ռումինիան կչեղարկի կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները եւ չի պահանջի թվային անցագիր հաստատություններ մտնելու համար, հանվելու է նաեւ դիմակներ կրելու պարտադրանքը։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Ալեքսանդրու Ռաֆիլան։
Երկիրը Եվրամիությունում երկրորդն է ամենաքիչ պատվաստվածների թվով. բնակչության հազիվ 42 տոկոսն է լիովին պատվաստվել։ Համավարակը խլել է 64 094 մարդու կյանք ԵՄ 20 միլիոնանոց պետությունում, տեղեկացրել է Reuters-ը։
Վերջին մեկ օրում Ռումինիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը 5 461 է եղել, ինչը բավական հեռու է փետրվարի սկզբի 40 018 ռեկորդային մակարդակից։