Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը բերման են ենթարկել
Մարտի 7-ին ձերբակալվել է 9 հոգուց բաղկացած խումբ, որը փորձել է նավով փախչել Մոլդովա և ապօրինի հատել Ուկրաինայի պետական սահմանը, հայտնում է Украинская правда-ն:
Ձերբակալվածների թվում են հայտնի երգչուհի Սոֆյա Ռոտարուի որդին և թոռը:
Փախուստի նպատակը երկրի պաշտպանությունից խուսափելն էր, հավելում է լրատվամիջոցը: