ՌԴ-ն հումանիտար միջանցքներ կբացի՝ Ուկրաինայի խաղաղ բնակիչների տեղափոխման համար
ՌԴ-ն «լռության ռեժիմ» է հայտարարում և մարտի 9-ին՝ տեղի ժամանակով 10:00-ից պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Ուկրաինայի մի շարք ուղղություններով: Ռուսաստանը պատրաստ է մարդասիրական միջանցքներ ապահովել Կիևից և հարակից բնակավայրերից ՌԴ՝ Բելառուսի միջով, հարավային ուղղությամբ, ուկրաինական կողմի հետ համաձայնեցված երթուղով, Չեռնիգովից Բելառուսով դեպի ՌԴ, Սումիից երկու երթուղով՝ Պոլտավա և Բելգորոդ, ապա ավիացիոն, երկաթուղային ու ավտոմոբիլային տրանսպորտով դեպի ընտրված նշանակման վայրեր կամ ժամանակավոր տեղակայման վայրեր, Խարկովից ՌԴ տարածք, Մարիուպոլից երկու երթուղով ՌԴ տարածք՝ Դոնի Ռոստով և Զապորոժյե:
Ուկրաինական կողմին կառաջարկվի մինչև մարտի 9-ը՝ Մոսկվայի ժամանակով 03:00-ն, համաձայնեցնել մարդասիրական միջանցքների վերոնշյալ երթուղիները և բնակիչների տեղափոխման ժամը, կայանալիք հումանիտար գործողության մասին տեղեկացնել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԿԽՄԿ-ին: