ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները առցանց հանդիպում կանցկացնեն
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մարտի 16-ին տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ հանդիպում կանցկացնեն, ասվում է դաշինքի երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելույթ կունենա լրագրողների առջև։