Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայում պետք է զրոյից կառուցվեն անվտանգության երաշխիքներ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական խորհրդարանին ուղղված ուղերձում ՆԱՏՕ-ին մեղադրել է անգործության մեջ և ասել, որ Եվրոպան պետք է զրոյից անվտանգության երաշխիքներ ստեղծի։
«Մենք լսեցինք ՆԱՏՕ-ի երկրների հանդիպումը: Եվ առանց մեզ համար ցանկալի արդյունքի, առանց խիզախության: Այո, մենք դա զգացինք, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել: Մենք դա զգացինք, որ դաշինքները չեն աշխատում: Նույնիսկ երկինքը (Ուկրաինայի շուրջ) չեն կարող փակել: Եվ հետևաբար, Եվրոպայում անվտանգության երաշխիքները պետք է կառուցվեն զրոյից»,- ասել է նա իր տեսաուղերձում:
Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Զելենսկին առաջինն էր, երբ օտարերկրյա պետության ղեկավարը ելույթ է ունենում թագավորության խորհրդարանի Համայնքների պալատում (ստորին պալատ), որն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի պաշտոնական տեղեկատվական համակարգում։
Իր ելույթում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիային աջակցության համար և վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել իր ընկերը և կոչ արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։